Մեր մասին

Ընկերությունների մասին

Ընկերությունների «Վալլեքս» խումբը ոչ ֆորմալ հիմքերով ձևավորված միություն է, որում ներգրավված ընկերությունները համախմբվել են տնտեսական գործունեության իրականացման, գործարար էթիկայի, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և այլ հարցերում սկզբունքային ընդհանրությունների շնորհիվ: Խմբի ընկերությունների գործունեության ոլորտները ընդգրկում են լայն շրջանակ` հանքարդյունաբերություն, հիդրոմետալուրգիա և պիրոմետալուրգիա, գիտահետազոտական աշխատանքներ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, հյուրանոցային գործ, էկո-զբոսաշրջություն և այլն:

Ցանկացած ոլորտում, գործունեության ցանկացած տեսակ իրականացնելիս «Վալլեքս» խմբի ըներությունները ղեկավարվում են առաջադեմ աշխարհում ընդունված մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառման, գործունեության տնտեսական, բնապահպանական և սոցիալական հետևանքների հավասարակշռման հրամայականներով:

Խմբի յուրաքանչյուր ընկերություն ունի իր անցած պատմական ուղին, իր նվաճումները, իր յուրօրինակ անհատական դիմագիծն ու ձեռագիրը, և «Վալլեքսը» հավակնում է լինել այնպիսի անձանց ու կազմակերպությունների խումբ, որում խմբային շահը գերակա է անձնական շահի նկատմամբ, սակայն ոչ մի անդամ չի ձուլվում խմբին` կորցնելով անհատականությունը, որտեղ յուրաքանչյուրը դավանում է խմբային արժեքները` առանց դավաճանելու սեփական համոզմունքներին:

 

Խմբի ընկերություններում ներկայումս աշխատում է ավելի քան 3500 մարդ:

2012 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ՝ խմբի ընկերությունների կողմից ՀՀ և ԼՂՀ տնտեսություններում իրականացված ներդրումները գերազանցում են 300 միլիոն ԱՄՆ դոլարը:

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC