Կայուն զարգացում

ԲՆԱՊԱՀԱՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Վալլեքս» խմբի ընկերությունների բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակային առաջնահերթություններն են՝
• շրջակա բնական միջավայրի վրա սեփական գործունեության բացասական ազդեցության նվազագույնացումը և հասցված բնապահպանական վնասի համարժեք հատուցման ուղղությամբ ծրագրերի իրականացումը.
• շրջակա անտրոպոգեն-հասարակական միջավայրի՝ ներառյալ ազդակիր համայնքների ներկայացուցիչների առողջության և կենսապայմանների վրա բացասական ազդեցության բացառումը կամ նվազագույնացումը:
Բնապահապանական քաղաքականության նպատակների իրագործման ուղղությամբ կատարվող քայլերում մենք ղեկավարվում ենք հետևյալ սկզբունքներով.

1. Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների լիակատար բավարարում
Կատարվող ցանկացած գործողություն պետք է խստիվ համապատասխանի բնապահպանական ոլորտը կարգավորող օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներին, իսկ առանձին դեպքերում, երբ համապատասխան տեսական հնարավորությունը հիմնավորված է նաև առաջադեմ համաշխարհային փորձով, տնտեսվարողները պետք է սեփական գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի նկատմամբ գնահատեն նույնիսկ առավել խիստ չափորոշիչներով, քան նախատեսված է օրենսդրորեն:

2. Բնապահպանական արդյունավետ կառավարում և համապատասխան համակարգերի շարունակական կատարելագործում
Ելնելով այն հանգամանքից, որ տնտեսական գործունեության ընթացքում հնարավոր բնապահպանական վտանգները կանխատեսելու, բնապահպանական իրադրության պատշաճ վերահսկման և արագ արձագանքման մեխանիզմների ստեղծման ուղղությամբ իրականացվող գործողություններն առավել արդյունավետ կարող են լինել համակարգային փոխհամաձայնեցվածության դեպքում՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները բնապահպանական կառավարման համակարգի՝ հասարակայնության ակտիվ կառուցողական մասնակցությամբ և վերահսկողությամբ մշակումը համարում են խոշոր տնտեսական ծրագրերի իրականացման կարևոր պայման:
3. Շրջակա միջավայրի վրա նվազագույն բնապահպանական ծանրաբեռնվածություն ենթադրող տեխնոլոգիաների կիրառում, շրջակա միջավայրին հասցված հնարավոր վնասի համարժեք փոխհատուցման ծրագրերի մշակում և իրականացում
4. Սեփական գործունեության նկատմամբ լայն հասարակական վերահսկողության հնարավորության, բնապահպանական խնդիրներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովում, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հասարակայնության շրջանում բնապահպանական արժեհամակարգերի ամրապնդմանը նպաստող տեղեկատվական քաղաքականություն
«Վալլեքս» խմբի ընկերությունները մշտապես ձգտել են ապահովել իրենց գործունեության նկատմամբ հնարավորինս լայն հասարակական վերահսկողության հնարավորություն և բնապահպանական նշանակություն ունեցող տեղեկատվության առավելագույն թափանցիկություն:
• Մենք ձգտել ենք պատշաճ պատասխանել մեր գործունեության բնապահպանական ազդեցություններին վերաբերող հարցումներին և օպերատիվ կերպով տրամադրել հարցվող տեղեկատվությունը հասարակության տեղեկատվական շահերը ներկայացնող անձանց:
• Մենք ձգտել ենք պատշաճ արձագանքել մեր գործունեության բնապահպանական կողմերին առնչվող թեմաների շուրջ քննարկումներին և այլ հրապարակային միջոցառումներին մասնակցելու առաջարկներին:
• Ի լրումն օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսվածի՝ բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային քննարկումներ, հասարակության իրազեկման և գործունեության հրապարակայնության ապահովման ուղղությամբ այլ միջոցառումներ կազմակերպվել են նաև մեր նախաձեռնությամբ:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC