Գերմանիայի դեսպանը այցելել է Թեղուտ (18.05.2012)

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը Վալլեքս խմբի նախագահ Վալերի Մեջլումյանի ուղեկցությամբ այցելել է Թեղուտի հանքարդյունաբերական ընկերություն: Նա տեղում մանրամասն պատկերացում է կազմել այժմ հանքում ընթացող աշխատանքների մասին: Գլխավոր տնօրենը և նրա ղեկավար թիմը ներկայացրեցին Թեղուտի հանքի տնտեսական ներուժը, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումները, որոնք արդեն իսկ կատարվել են կամ կատարվում են (օրինակ` ֆիլտրերի տեղադրում):

 

Վալլեքս խմբի նախագահը այցի ընթացքում հույս է հայտնել, որ Թեղուտի հանքի շահագործման և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքանյութի ծավալի ավելացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում պղնձաձուլարան ստեղծել, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի համար և նպաստել արտադրության աճին:

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC