ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (14.07.2012)

Անտառապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի հայտարարությամբ (հրապարակվել է «Առավոտ» և «Հայաստանի Հանրապետություն» թերթերի 16.06.2012 թ և 26.06.2012 թ. համարներում և սկսած 16.06.2012 թ.՝ «Հետք» ինտերնետային թերթում) որպես մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետ սահմանվել է 2012 թվականի հուլի­սի 16-ը, ժամը 1200-ը: Միաժամանակ, նույն հայտարարությամբ սահմանվել է, որ մասնակցության հայտերի քննարկումը տեղի կունենա 2012 թվականի հուլիսի 16-ին, ժամը 1210-ին:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» № 1838-Ն որոշմամբ 2012 թվականի հուլիսի 16-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 329 հոդվածի հիմքով  հայտերի ընդունման ժամկետի ավարտի օր է համարվում 2012 թվականի հուլիսի 17-ը ժամը 1800-ը, իսկ մասնակցության հայտերի քննարկումը տեղի կունենա 2012 թվականի հուլիսի 17-ին, ժամը 1810-ին:


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC