Եռակի տոն Ալավերդի քաղաքում (24.07.2013)

2013թ. հուլիսի 21-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները Լոռու մարզպետարանի և Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ անցկացրեցին տոնական միջոցառումներ՝ նվիրված Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդու պղնձաձուլական գործարանի 243-րդ տարեդարձին:

Տոնական օրը սկսվեց Սանահինի պատմական կամրջի մոտ կազմակերպված մշակութային միջոցառումներով, որոնց ընթացքում ալավերդցիներին տոնի առթիվ իրենց շնորհավորական խոսքը և բարեմաղթանքներն ուղղեցին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, այլ բարձրաստիճան անձիք և քաղաքի պատվավոր հյուրեր: Տոնի առթիվ Ալավերդու պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին և «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից արժեքավոր նվերներ հանձնվեցին ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանին և վաստակավոր ուսուցիչ Սուրեն Իսրայելյանին:

Այդուհետ, Ալավերդու պղնձաձուլական գործարանի վարչական շենքում կազմակերպվեց «Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները» խորագրով քննարկում՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցող ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու մասնակիցներին:

Քննարկումից հետո տրվեց պաշտոնական ճաշ, որին հրավիրված էին «Վալլեքս» խմբի ընեկերությունների աշխատողներ, Ալավերդու և այլ համայնքների տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, վաստակաշատ աշխատողներ: Տոնական օրակարգի ավանդական անվանակարգերում՝ «Մետալուրգիայի բնագավառում բեղմնավոր աշխատանքի համար» և «Հանքագործության բնագավառում բեղմնավոր աշխատանքի համար»՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների պատվոգրով և դրամական պարգևով պարգևատրվեցին «Էյ-Սի-Փի» ՓԲԸ արտադրական վարչության մետալուրգիական արտադրամասի կոնվերտերային բաժանմունքի ամբարձիչի մեքենավար Արարատ Հարությունյանը և «Թեղուտ» ՓԲԸ լեռնահանքային վարչության հորատապայթեցման աշխատանքների տեղամասի պետ Գեղամ Շախկյանը: Մեկ այլ ավանդական անվանակարգում՝ «Ալավերդուն մատուցած ծառայությունների համար»՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների և Ալավերդու քաղաքապետարանի պատվոգրով և «Մանես» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական պարգևով պարգևատրվեց Ալավերդու բնակիչ Ռուբեն Հարությունյանը:

«Վալլեքս» խմբի ընկերությունների շնորհակալագրով և ուղեկցող դրամական պարգևով նաև պարգևատրվեցին «Թեղուտ» և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունների աշխատանքային հաջողություններ արձանագրած ավելի քան 30 աշխատողներ:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության ևս 4 աշխատողներ պարգևատրվեցին Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության մեդալով և պատվոգրերով:

Պաշտոնական ճաշից հետո տոնական միջոցառումները շարունակվեցին Մետալուրգ մարզադաշտում: Ներկաներին ողջունեցին և տոների առթիվ շնորհավորական խոսք ուղղեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը և հոգևոր հովիվ Տեր-Միքայել քահանա Շաղոյանը: Համերգային ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան, Ալավերդու պարի թատրոնի սաները, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Հայկական զարդանախշեր» պարի համույթի սաները, հայկական էստրադայի ճանաչված ներկայացուցիչներ

 

Լուսանկարներ

 

Լուսաբանում ԶԼՄ-ներում


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC