Հաղթանակի և խաղաղության տոնին ու Երկրապահի օրվան նվիրված միջոցառումներ (10.05.2014)

Մայիսի 8-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները հանդիսավոր միջոցառում էին կազմակերպել ՀՀ Լոռու մարզի Թեղուտի հյուրանոցա-հանրակացարանային համալիրում՝ նվիրված Հաղթանակի և խաղաղության տոնին ու Երկրապահի օրվան:

Միջոցառման նպատակն էր հանդիսավոր շնորհավորել «Վալլեքս» խմբի ընկերությունների ՀՀ Լոռու մարզում տեղաբաշխված միավորների այն աշխատողներին, ովքեր մասնակցել են Արցախյան ազատամարտին: Միջոցառմանը մասնակցում էին Երկրապահ կամավորականների միության Թումանյանի տարածքային բաժանմունքի ղեկավարներ և անդամներ, Արցախյան ազատամարտի այլ մասնակիցներ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավար և այլ աշխատողներ:

 

ԵԿՄ Թումանյանի տարածքային բաժանմունքին ֆինանսապես ու բարոյապես աջակցելու և կազմակերպվող ռազմահայրենասիրական միջոցառումներին ներդրած ավանդի համար շնորհակալագրեր ու «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալներ հանձնվեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ, «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանին, գլխավոր տնօրենի տեղակալներ Ռուբեն Պապոյանին և Արտաշես Բոշյանին: Վալերի Մեջլումյանին փոխանցելու ակնկալիքով պարգևները հանձնվեցին «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանին, քանի որ այդ օրը Վալերի Մեջլումյանը տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով գտնվում էր Արցախում: Վալերի Մեջլումյանը մայիսի 8-ին մասնակցել է ԼՂՀ նախագահի նստավայրում  տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը և նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

 

Լուսաբանում «Անկյուն գումարած 3» ՀԸ-ի և Արցախի հեռուստատեսության եթերում:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC