Եռակի տոն Ալավերդի քաղաքում (21.07.2014)

2014թ. հուլիսի 20-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները Լոռու մարզպետարանի և Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ անցկացրին տոնական միջոցառումներ՝ նվիրված «Հանքագործի և մետալուրգի օր» մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդու պղնձաձուլական գործարանի 244-րդ տարեդարձին:


Միջոցառումները մեկնարկեցին Թեղուտի հյուրանոցահանրակացարանային համալիրի հարակից հրապարակում, որտեղ նորակառույց դրոշաձողերի վրա առաջին անգամ բարձրացվեցին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական, «Վալլեքս» խմբի ընկերությունների «Վալլեքս Գրուպ» և «Վալլեքս Մայնինգ» կորպորատիվ դրոշները: Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. մասնագիտական առաջադիմության և արդյունավետ աշխատանքի համար «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից շնորհակալագրով ու դրամական պարգևով պարգևատրվեցին խմբի «Թեղուտ», «Բեյզ Մեթըլս», «Վալլեքս Տուր» և «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների 24 աշխատակիցներ:


Թեղուտի հյուրանոցահանրակացարանային համալիրին կից ռեստորանում տրվեց տոնական ճաշ: Իսկ Շնողի մշակույթի տանը տոնական միջոցառումների ծրագրով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանները Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչների համար ներկայացրին Խորեն Արամունու «Անվերադարձ ապագա» ներկայացումը:


Տոնական միջոցառումները շարունակվեցին Ալավերդի քաղաքում: Հանդիսությունների «Պիրիտիկ» սրահում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության աշխատողների համար կազմակերպված տոնական միջոցառման շրջանակներում Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ հանդիպեցին և շնորհավորական խոսք ասացին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Ալավերդու հոգևոր առաջնորդ Տեր Միքայել քահանա Շաղոյանը: «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր վարչության նախագահի հրամանով մասնագիտական առաջադիմության և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալագրով ու դրամական պարգևով պարգևատրվեցին խմբի Ալավերդու պղնձաձուլական գործարանի 10 աշխատակից:


Օրվա առթիվ համաքաղաքային տոնական միջոցառումներ էին կազմակերպվել Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում, որտեղ հավաքված հազարավոր ալավերդցիներին շնորհավորական խոսք ուղղեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը և Ալավերդու հոգևոր առաջնորդ Տեր Միքայել քահանա Շաղոյանը: Մարզադաշտում կազմակերպված միջոցառումների շրջանակներում «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր վարչության նախագահի հրամանով պատվոգրերով ու դրամական պարգևներով պարգևատրվեցին «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության մետալուր­գիա­կան արտադրամասի հալման բաժանմունքի հրահեստող Գագիկ Ղարդյանը՝ Մետալուր­գիայի բնագա­վառում բեղմնավոր աշխատանքի համար և Ալավերդու բնակիչ Ավետ Թամազյանը՝ Ալավերդուն մատուցած ծառայություն­ների հա­մար: «Վալլեքս» խմբի «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հրամանով հանքարդյունաբերության բնագավառում բեղմնավոր աշխա­տանքի հա­մար պատվոգրով ու դրամական պարգևով պարգևատրվեց ընկերության Լեռնահանքային վար­չու­թյան բացահանքի պետ Միխայիլ Ռազմիկի Եսայանը: «Վալլեքս» խմբի ընկերությունների՝ արդյունավետ աշխատանքով աչքի ընկած աշխատակիցներին տոնական միջոցառումների շրջանակներում հուշամեդալներով և պատվոգրերով պարգևատրեց նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը:


Տոնական օրը Ալավերդու մետալուրգ մարզադաշտում եզրափակվեց հայաստանյան էստրադայի հանրաճանաչ ներկայացուցիչների մասնակցությամբ համերգով և հրավառությամբ:

Լուսանկարներ.
               

 

Լուսաբանում.

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC