Աշխատանքի են հրավիրվում SCADA համակարգով աշխատող ծրագրավորող-օպերատորներ (25.07.2014)

«Վալլեքս» խմբի ընկերությունները ժամանակակից լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում աշխատանքի են հրավիրում SCADA համակարգով աշխատող տեխնոլոգիական գործընթացի ծրագրավորող-օպերատորների:
 

 Հավակնորդներին առաջադրվող պահանջներ

-       SCADA փաթեթների լավ իմացություն (օրինակ՝ WinCC), առկա ծրագրային փաթեթում փոփոխություններ և ավելացումներ կատարելու կարողություն,

-       օպտիկամանրաթելային և profibus ցանցերի իմացություն,

-       Siemens Simocode և Micromaster փոփոխական հաճախականությամբ շարժիչների իմացություն,

-       չափիչ սարքերի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ (հոսք, ճնշում, ջերմաստիճան և pH ցուցանիշների կառավարում),

-       Siemens S7 ծրագրային փաթեթով նախագծման աշխատանքների իրականացում, շահագործման հանձնում և անսարքությունների բացահայտում,

-       առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,

-       բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:
 

 Նախատեսվող պարտականություններ

- Ավտոմատ կառավարման HMI և SCADA համակարգերի նախագծում, ծրագրավորում, կարգավորում, փորձարկում և շահագործում

- այլ աշխատանքներ:
 

 Աշխատանքի պայմաններ

- գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ,

- ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք,

- տևողությունը՝ մշտական հիմքով,

- բարձր վարձատրվող, հետաքրքիր աշխատանք արագ զարգացող ընկերությունում,

- մասնագիտական աճի, ինքնակրթության և հմտությունների կատարելագործման պայմաններ:


Աշխատողների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով՝ հարցազրույցի և թեստավորման արդյունքների հիման վրա:


Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել «Թեղուտ» ՓԲԸ պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով:

 

Ցանկացողներին խնդրվում է համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերի թվային պատճենները համառոտ ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով:


Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2588 հեռախոսահամարով:
 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 25.08.2014 թ.:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC